Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

 

 

Հարգելի՛ բարեկամ,


Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

 

Էլեկտրոնային այս միջոցը Ձեզ հնարավորություն կտա արագ և մատչելի ձևով ծանոթանալ Քննչական կոմիտեի գործառույթների, լիազորությունների, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և, ընդհանրապես, մեր աշխատանքների մասին:

 

Այստեղ կարող եք ծանոթանալ ոչ միայն ամենօրյա նորություններին, այլ նաեւ՝ գտնել մինչդատական վարույթում դատավարության կողմերի, մասնակիցների իրավունքների ու պարտականությունների մասին բավարար տեղեկություն: Դա կօգնի լինել առավել իրազեկ Ձեր իրավունքների մասին։


Հարգելի՛ քաղաքացի,

 

ՀՀ քննչական կոմիտեն կոչված է քննություն իրականացնելու կոնկրետ քրեական գործերով, որի ընթացքում օրինականության ապահովումն աներկբա պահանջ է՝ ուղղված բոլոր ծառայողներին։ Կայքի միջոցով Դուք կարող եք դիմել առաջարկություններով, դիմում-բողոքներով  և ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

Վստահ ենք, որ կայքէջը  կդառնա  Քննչական կոմիտեի գործունեության լուսաբանման առաջին և հավաստի տեղեկատվական  միջոցը:

 

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝

 

Աղվան Հովսեփյան

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ