Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ

Արման Վարդանի Պողոսյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական





Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 26-ին, Երևան քաղաքում:

1993 թ.  ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1993-1994թթ. ծառայել է զինված ուժերում:

1995-2003թթ.- ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ։
2003-2009թթ.- «Տրաստ բանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ։
2009-2014թթ.- ՀՀ ՊՆ քննչական  ծառայության պետի տեղակալ։
2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք գերատեսչական պարգևներ, շնորհակալագրեր։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:


 

Արտակ Արտաշեսի Կրկյաշարյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական




Ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 21-ին, Երևան քաղաքում:

1999 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2001-2005թթ. - Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում` որպես քննիչ:
2005-2007թթ. - ՀՀ զինվորական դատախազությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ:
2007-2012թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Սևանի կայազորի (5-րդ կայազորային) քննչական բաժնի պետ։
2012 – 2013 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Երևանի կայազորի (4-րդ կայազորային) քննչական բաժնի պետ։
2013 – 2018թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ – զինվորական քննչական գլխավոր վարչության պետ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է բազմաթիվ պետական և գերատեսչական պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Արսեն Վոլոդյայի  Այվազյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական


 

Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում:

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:

10.04.2000-11.05.2002թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ:
11.05.2002-30.09.2006թթ.  -  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ:
30.09.2006-29.05.2007թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության  ավագ քննիչ:
29.05.2007-23.11.2007թթ. -  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ:
23.11.2007-10.04.2009 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ:
10.04.2009-18.06.2013 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ:
18.06.2013-07.10.2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ:
07.10.2014-17.11.2016թթ. - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
17.11.2016-27.01.2017թթ. - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ:
27.01.2017- 20.08.2018թթ. -  ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
20.08.2018-14.08.2019թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի օգոստոսի 14-ի  որոշմամբ:

Աշխատանքային գործունեության ընթացքում  ՀՀ Նախագահի՝ 13.04.2012թ. հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է:

Ամուսնացած է, ունի երկու որդի: