Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարց ու պատասխան

Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի

Հարց-պատասխան

Վահան Հովհաննիսյան
01.10.201622:45

Հարց

Բարև ձեզ ,ինչքան ժամանկում են ձեր արկղում հայտնված փաստաթղթերը հմապատսախան ուսումնասիրության ենթարկվում՞

Պատասխան

Հարգելի Վ.Հովհաննիսյան,

ՀՀ քննչական կոմիտեում դիմումներն ընդունվում են առձեռն, փոստով, նամակների արկղով, էլեկտրոնային (պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական ինտերնետային կայքով) կամ ֆաքսիմիլային եղանակներով:

 

ՀՀ քննչական կոմիտեի նամակների արկղը  բացվում է օրը 3 անգամ եւ  ստացված դիմումներին անմիջապես ընթացք է տրվում՝ օրենքով սահմանված կարգով։

 

Քննչական կոմիտեի ծառայողների վարույթում քննվող քրեական գործերին  առնչվող դիմումները (հաղորդումները), բողոքները և միջնորդությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Քաղաքացիների առաջարկություւներին առնչվող հարցերը կարգավորվում են «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքով : Իսկ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումները քննարկվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով եւ ժամկետներում։

Նարեկ Հակոբյան
22.04.201612:32

Հարց

Բարև Ձեզ: Մեծ ցանկություն ունեմ աշխատելու ԼՂՀ հատկապես զինվորական քննչական համակարգում: Որտեղ և որ հաստատությանը պետք է դիմեմ: Կանխավ հայտնում եմ իմ շհորհակալությունը:

Պատասխան

Հարգելի Նարեկ Հակոբյան,

ԼՂՀ իրավապահ համակարգում աշխատելու համար խորհուրդ ենք տալիս դիմել ԼՂՀ համապատասխան մարմիններին, իսկ ՀՀ քննչական կոմիտեում աշխատանքի ընդունվելու կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայք էջում:

Կից հղումը՝
http://investigative.am/work-at-investigative-committee/work-investigation-committee/employment-procedure.html

Ժորա կիրակոսյան
07.04.201611:53

Հարց

Բարև Ձեզ:Ներեցեք,ինչպես ծանոթանալ քննչական կոմիտյի թափուր աշխատատեղերին?

Պատասխան

Հարգելի Ժ.Կիրակոսյան,

ՀՀ քննչական կոմիտեի  ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաեւ ՔԿ դեպարտամենտում թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները տեղադրվում են նաեւ ՀՀ քննչական կոմիտեի կայքէջում։ Դրանց ծանոթանալու համար կարող եք այցելել «Նորություններ» բաժնի  «Հայտարարություններ» ենթաբաժինը։

Տարոն Գևորգյան
24.02.201620:51

Հարց

Բարև ձեզ:Ներեցեք ինձ մի հարց է հետաքրքրում: Ինձ անհրաժեշտ է Քննչական կոմիտեի ընդունելության քննության հարցաշարը և այլ մանրամասներ ընդունելության կարգի մասին...

Պատասխան

Հարգելի Տ.Գեւորգյան, 

ՀՀ քննչական կոմիտեում աշխատանքի ընդունվելու կարգին,  քննիչների թեկնածուների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի հարցաշարին կարող եք ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի կայքէջի՝ համապատասխանաբար «Ծառայությունը քննչական կոմիտետում», եւ «Որակավորման եւ կարգապահական հանձնաժողովներ» բաժիններում։

Ղազարյան Էլեն
10.12.201512:59

Հարց

Բարև ձեզ, ներեցեք ինձ մի հարց է հեհաքրքրում, կարո՞ղ եմ տեղեկանալ քննչական կոմիտեում բոլոր թափուր հաստիքների համար իրավաբանական կրթությունն պարտադի՞ր է: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան

Հարգելի Է. Ղազարյան,

ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելու համար «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն, բարձրագույն իրավաբանական կրթությունը պարտադիր է: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում  վարչության, բաժնի պետի, գլխավոր մասնագետի, կենտրոնական մարմնում՝ առաջատար մասնագետի թափուր հաստիքների համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն, սակայն իրավաբանական կրթությունը պարտադիր չէ: Առաջին կարգի, իսկ տարածքային ստորաբաժանումներում՝ նաև առաջատար մասնագետների թափուր հաստիքների համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, միջնակարգ կրթությունը բավարար է: