Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարց ու պատասխան

Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի

Հարց-պատասխան

Բադալյան Տիգրանուհի
04.08.201521:58

Հարց

Բարև Ձեզ: Ներեցեք ոնց կարող եմ իմանալ քննչական կոմիտեում քննիչնեի թեկնածուական ցուցակների համալրման և որակավորման քննությունների անցկացման կարգի մասին:

Պատասխան

Հարգելի Տ.Բադալյան, 
 
«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար մրցույթն անցկացվում է տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Անհրաժեշտությունից ելնելով՝ կարող է անցկացվել նաև լրացուցիչ մրցույթ:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի, ինչպես նաև լրացուցիչ մրցույթի վերաբերյալ հայտարարությունները  տեղադրվում են ՀՀ քննչական կոմիտեի կայքէջում։

Կարեն Սահակյան
19.06.201518:49

Հարց

Բարև ձեզ կներեք ինձ հետաքրքրում է որոնք են քրեական հետապնդման մարմինները, նախապես շնորհակալություն:

Պատասխան

Հարգելի Կ. Սահակյան,

Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 22-րդ կետի՝ քրեական հետապնդման մարմիններն են համարվում դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը:

Մելինե Ապրեսյան
28.05.201500:15

Հարց

Բարև ձեզ: Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ Քննչական կոմիտեի դեպարտամենտների թափուր հաստիքներին: Եվ խնդրում եմ ծանոթացնել ընդունելության ընթացակարգին, արդյո՞ք հարկավոր է հանձնել քաղծառայողի քննություններ: Կանխավ շնորհակալություն

Պատասխան

Հարգելի Մ. Ապրեսյան,

ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտում թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները տեղադրվում են ՀՀ քննչական կոմիտեի կայքէջում։ Դրանց ծանոթանալու համար կարող եք այցելել «Նորություններ»  բաժնի  «Հայտարարություններ» ենթաբաժինը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում աշխատանքի ընդունելությունն իրականացվում է «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: ՀՀ ՔԿ դեպարտամենտում ընդունելության ընթացակարգին կարող եք ծանոթանալ ՀՀ Քննչական կոմիտեի կայքէջում՝ այցելելով «Ծառայությունը Քննչական կոմիտեում» բաժնի «Դեպարտամենտ» ենթաբաժնի  «Աշխատանքի ընդունվելու կարգը» ենթաբաժինը: ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի թափուր հաստիքները համալրելու համար քաղծառայության քննություն չի անցկացվում:  Դեպարտամենտում թափուր հաստիք համալրելու համար հաշվի են առնվում տվյալ պաշտոնի համար նախատեսված պաշտոնի անձնագրի պահանջները:

Գ.Հովհաննիսյան
26.05.201523:04

Հարց

Բարև ձեզ:Ներեցեք ինձ մի հարց է հետաքրքրում:Ինչ է իրենից ներկայացնում կադրերի հաշվառման անձնական թերթը

Պատասխան

Հարգելի Գ.Հովհաննիսյան,

Կադրերի հաշվառման անձնական թերթն իրենից ներկայացնում է անձնական տվյալների գրանցման թերթիկ, որը ներառում է դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդավայրը, ծննդյան տարեթիվը, աշխատանքային գործունեությունը, լեզուների տիրապետման աստիճանը, ընտանեկան դրությունը, բնակության և հաշվառման վայրերը, կրթությունը և այլն: Այն կարող եք ձեռք բերել գրախանութներում: