Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ընդհանուր տեղեկություններ

 
 
ՀՀ քննչական կոմիտեի փոխհարաբերություններն այլ պետությունների քննչական մարմինների հետ կարգավորվում  են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով:
 
Կոմիտեի քննիչներն իրենց վարույթում քննվող քրեական գործերով լիազորված են՝
 
- օտարերկրյա պետության տարածքում հարցաքննության, զննության, առգրավման, խուզարկության, փորձաքննության և այլ դատավարական գործողություններ կատարելու համար իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներ ուղարկել օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, 
 
- օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումներով դատավարական գործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այդ պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54.1-րդ (Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում) գլխով սահմանված կարգով:
 
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն առանձնակի տեղ է հատկացնում  միջազգային իրավական կապերի ամրապնդմանը եւ հանցավորության  դեմ պայքարում այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության սերտացմանը: