Քննչական կոմիտեի համակարգը
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը:
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են՝
- կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, այդ թվում՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունը,
- վարչությունները
- բաժինները։
Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են՝
- գլխավոր վարչության վարչությունները,
- բաժինները
- կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները)։
Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինները։
Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչությունների տարածքային բաժինները (բաժանմունքները):
Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի դեպարտամենտը: