Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կոլեգիա


ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիա

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում ձեւավորվել է կոլեգիա, որի նպատակն է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումը: Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի իրավասությունների մեջ է մտնում կոլեգիալ լուծում պահանջող  քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի քննարկումը:


Կոլեգիայի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 14-ի հրամանով՝  հիմք ընդունելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերը:


ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:


ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝  2014 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանով։ Ըստ այդմ՝ կոլեգիան ունի նախագահ եւ 8 անդամ։ Կոլեգիայի նախագահն է քննչական կոմիտեի նախագահը, ի պաշտոնե անդամներ են՝  քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական կոմիտեի  կենտրոնական  մարմնի  տարածքային  քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, ինչպես նաեւ  քննչական կոմիտեի նախագահի  կողմից նշանակվող քննչական կոմիտեի այլ ծառայողները։  


Կոլեգիայի նիստը վարում է քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ ՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի նիստերը կարող են լինել փակ կամ բաց:

Կոլեգիայի որոշումերն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում կոլեգիայի նախագահի ձայնը վճռորոշ է:


Կոլեգիայի նախագահ՝

Հովսեփյան Աղվան Գառնիկի


Անդամներ՝


Թամազյան Արամ Արծվի

Հարությունյան Վահագն Ստյոպայի

Գրիգորյան Հայկ Մկրտիչի

Ղամբարյան Արթուր Սիրեկանի

Պետրոսյան Թաթուլ Ռուշանի

Ֆարխոյան Ջոն Սուրենի

Մանթաշյան Աննա Լեմսիկի

Աղասյան Վահագն Բենիամինի

 

ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերի քարտուղարն է ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետը: