Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գործառույթներ

 

 

Զինվորական քննչական գլխավոր վարչությունը  (ԶՔԳՎ) ՀՀ քննչական կոմիտեի համակարգի բաղկացուցիչ մասն է։

 

ԶՔԳՎ-ն կազմակերպում եւ իրականացնում է նախաքննություն՝ ժամկետային զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ:

 

Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են՝ վարչության բաժինները (բաժանմունքները) և տասը կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները):

 

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ի պաշտոնե նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։