Հայտարարություններ
-
27.03.23, 13:15Ամփոփում՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացված 2023թ. մարտի 27-ի բանավոր քննության արդյունքների
Ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացված 2023թ. մարտի 27-ի բանավոր քննության արդյունքները:
-
27.03.23, 06:13Հայտարարություն՝ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2024 թվականի պետական բյուջեի հայտերի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին նախատեսվում է իրականացնել 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2024 թվականի պետական բյուջեի հայտերի` ՀՀ քննչական կոմիտեի մասով ակնկալվող ֆինանսական հատկացումների նախագծերի հանրային քննարկում և Կոմիտեի իրավասության ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում մասնակցելու հիշյալ քննարկմանը:
-
07.03.23, 08:54Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
Գնման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերումը
-
01.03.23, 14:22Հայտարարություն` ՀՀ քննչակն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման
ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար: