ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
-
18.02.19, 06:13ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2017 թվականի փետրվարի 27-ի թիվ 29-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասինՓոփոխություն՝ «ՀՀ ՔԿ քննիչների վերապատրաստման, լրացուցիչ վերապատրաստման, հատուկ ուսուցման, դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանելու մասին» հրամանում:
-
15.02.19, 07:40ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 136-Լ և 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 178-Լ հանձնարարականներն ուժը կորցրած ճանաչելու մասինՈւժը կորցրած են ճանաչվել «Էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրի կիրառման մասին» և «ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերը «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու և առցանց հաշվառելու մասին» հանձնարարականները:
-
15.02.19, 05:32ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 44-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասինՓոփոխություններ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը ներդնելու մասին» հրամանում:
-
10.12.18, 15:18ՔԿ նախագահի հրամանը՝ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր քննության հարցաշարը հաստատելու և ՀՀ ՔԿ նախագահի 2015թ. հունվարի 14-ի թիվ 1-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասինՔԿ նախագահը հրաման է ստորագրել՝ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր քննության հարցաշարը հաստատելու մասին:
-
05.12.18, 14:40ՔԿ նախագահի հրամանը՝ ԱԺ արտահերթ ընտրության ընթացքում, դրան հաջորդող շրջանում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասինՔԿ նախագահը հրաման է ստորագրել՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
-
30.10.18, 13:29ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՔԿ մարմիններում և ստորաբաժանումներում վարույթը կասեցված քրեական գործերը ցուցակագրելու, հանձնում-ընդունում կատարելու և վարույթ ընդունելու վերաբերյալՔԿ նախագահը հանձնարարական է ստորագրել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով վարույթը կասեցված և վաղեմության ժամկետն անցած քրեական գործերի ընթացքը որոշելու վերաբերյալ: