-
10.04.20, 15:48Պաշտոնեական անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 36 մլն. ՀՀ դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարանՊարզվել է, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ:
-
08.04.20, 16:51Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ Ը գլխավոր տնօրենին, և քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:
-
04.03.20, 14:07Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում կայացել է հանդիպում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետՔննությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:
-
04.03.20, 11:01Անձին մեղադրանք է առաջադրվել՝ դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և նրա գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համարԴատախազի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և նրա գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար՝ առերևույթ հանցագործություններ կատարած անձին մեղադրանք է առաջադրվել:
-
27.02.20, 15:13Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էՊարզվել են Իսակովի պողոտայում չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքներ, ավտոպատահարի իրական մեղավորը:
-
16.01.20, 05:30Բացահայտվել է խարդախությունների և կեղծիքների շղթա. չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել էԿեղծելով քաղաքացիների ստորագրությունը՝ տարբեր բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր՝ ապառիկ կարգով ձեռք բերելով և խաբեությամբ հափշտակելով տարբեր տեսակի տեխնիկա:
-
26.12.19, 07:05Ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՊաշտոնատար անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները չհրապարակելու համար ներկայացրել է խոշոր չափերի գումար հանձնելու պահանջ:
-
17.12.19, 07:26Դատարանում կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էԴատարանի վարչական շենքի առաջին հարկում երեք անձինք, բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:
-
12.12.19, 13:07Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետևանքովՍամվել Հովհաննիսյանը «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով բախվել է շինության պատին, որի հետևանքով ուղևոր Հակոբ Երանոսյանին անզգուշությամբ պատճառվել է մարմնական վնասվածքներ:
-
14.11.19, 11:39Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ սուտ մատնություն կատարելու համարՎկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձը, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, տրամադրել է կեղծ տեղեկատվություն: