Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 18-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին

10.12.2018 15:55

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
Հրամանը՝

 

 

ք.Երևան, 10.12.2018թ., 203-L 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 18-Լ հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Հարցաշարը բաղկացած է երկու հարյուր երեսուն հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները՝

1) կրիմինալիստիկա՝ հիսուն հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ հարյուր հարց,
3) Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ ութսուն հարց:».
2) 18-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կրիմինալիստիկա՝ մեկ հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ մեկ հարց,
3) Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ մեկ հարց:»:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

Հ. Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի