Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ

14.11.2016 12:31

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 անձի հրազենային ծանր մարմնական վնասներ պատճառելու հանգամանքները։ Ստացված վնասվածքներից երկու անձ մահացել է, մյուսի վիճակը՝ գնահատվում է ծանր։

2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ -ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու  դի՝ գլխի և որովայնի շրջաններում հրազենային վնասվածքներով: Ըստ ահազանգի՝ բուժօգնության են տեղափոխվել նաև Երևան քաղաքի 2 բնակիչներ՝ Մ.Մուշեղյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով, և Ա. Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է հրազենային վնասվածքի հետևանքով մահացած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 1991 թ. ծնված Գևորգ Ավետիսյանը։ Տվյալներ են ձեռք բերվել հնարավոր դեպքի վայրի վերաբերյալ, որը հանդիսանում է Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահը, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի և այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Մ.Մուշեղյանն առանց գիտակցության գալու մահացել է, իսկ Ա. Պետրոսյանն ի վիճակի չէ ցուցմունք տալ: «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ից առգրավվել են տուժողների հագուստները, վերցվել փորձանմուշներ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի