Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ (լուսանկարներ)

03.10.2018 15:12

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հանդիպում- քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հասարակական մոնիտորինգի խումբ ստեղծելու վերաբերյալ, որը հնարավորություն կունենա ուսումնասիրել զինծառայողների մահվան գործերով վիճահարույց քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություններ:

Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի խմբի գործունեության կարգը՝ ամրագրելով խմբի աշխատանքների հիմնական սկզբունքները:

Քննարկվեցին նաև քրեական գործերի լսման առաջնահերթությունների վերաբերյալ հարցեր:

Խումբն առաջին հերթին ուսումնասիրության առարկա կդարձնի զինվորական ծառայության ընթացքում արձանագրված մահվան՝ առավել հայտնի դեպքերը, որոնց քննության վերաբերյալ մինչ օրս տուժողի իրավահաջորդների կողմից հնչում են դժգոհություններ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Քննչական կոմիտեն, որպես նախաքննություն իրականացնող մարմին, խմբի անդամներին կտրամադրի ուսումնասիրության առարկա հանդիսացող գործերի վերաբերյալ տեղեկանք:

Հաշվի առնելով անձի անձնական տվյալների պաշտպանության հարցը՝ հասարակական մոնիտորինգի խմբի անդամների կողմից եղան առաջարկներ, որ ուսումնասիրության ենթակա գործերի վերաբերյալ տրվող տեղեկանքները չպարունակեն անձնական տվյալներ:  



 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի