Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզվում են 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

11.04.2017 15:52

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։
 

2017թ.  ապրիլի 8-ին՝ ժամը 16:55-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Պարզվել է͵ որ երիտասարդը վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բենզալցակայաններից մեկի մոտ:
 

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել  է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը,  ով 28 տարեկան է͵ Երևանի բնակիչ։  Կասկածյալը ձերբակալվել է:
 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի շարժառիթը պարզելու, ինչպես նաև օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի