Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի, նրա տեղակալների և ՔԿ գլխավոր քարտուղարի կողմից վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և ՀՀ ՔԿ նախագահի 2016թ. 20-ի թիվ 5-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

03.07.2019 16:57

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 

Հրամանը՝


 
 

 (վերնագ.փոփ. 02.07.2019. N 92-Լ)

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 115-Լ հրամանի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգի 77-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի: (կետը փոփ. 02.07.2019. N 92-Լ)

2. Ուժը կորցրած  ճանաչել  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պարտադիր վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» թիվ  5-Լ հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 8-ին:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ստորաբաժանումների պետերին: (կետը փոփ. 02.07.2019. N 92-Լ)

 

                                                     Ա.Հովսեփյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« __ »  ___  2017թ. N __ Լ հրամանի 

 

 

ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ
ԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ,
ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

(վերնագ.փոփ. 02.07.2019. N 92-Լ)

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից վերահսկողության են վերցվում կատարում պահանջող հետևյալ փաստաթղթերը. (կետը փոփ. 02.07.2019. N 92-Լ)

1) Ազգային ժողովի նախագահից ստացված գրությունները,
2) Հանրապետության նախագահից ստացված գրությունները,
3) վարչապետից, փոխվարչապետներից ստացված գրությունները, (կետը լրաց. 02.07.2019. N 92-Լ)
4) Սահմանադրական դատարանի նախագահից, փոխնախագահից, դատավորներից ստացված գրությունները,
5) Հանրապետության նախագահի և վարչապետի աշխատակազմերի ղեկավարներից, օգնականներից, խորհրդականներից ստացված  գրությունները, (5-րդ ենթ.փոփ. 05.04.2019. N 46-Լ)
6) Ազգային ժողովի նախագահի տեղակալներից, պատգամավորներից, մշտական հանձնաժողովների նախագահներից ստացված գրությունները,
7) Ազգային անվտանգության խորհրդից ստացված գրությունները,
8) Մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրությունները,
9) Վճռաբեկ դատարանի նախագահից ստացված գրությունները,
10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչից ստացված գրությունները,
11) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի հանձնարարություն պարունակող մակագրություններով և արդյունքների մասին զեկուցման ենթակա փաստաթղթերը: (կետը փոփ. 02.07.2019. N 92-Լ)

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի