Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորման ծրագիր-հարցաշարը հաստատելու մասին

25.02.2019 09:18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
Հրամանը՝





ք.Երևան, 21.02.2019թ., թիվ 26-Լ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 18-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգի 57-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2- րդ մասի Յ֊րդ կետով՝


Հրամայում եմ՝



 
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորման ծրագիր-հւսրցաշարը' համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2016 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորման ծրագիր-հարցաշարը հաստատելու մասին» թիվ 3-Ա հրամանը:

3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների Ա ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության ջննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:



 
 
Հ. Գրիգորյան



Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« 21» փետրվարի 2019թ.
թիվ ­­­26-Լ հրամանի

 

 

 

ԾՐԱԳԻՐ-ՀԱՐՑԱՇԱՐ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ




         ՀայաստանիՀանրապետությանքրեական իրավունք. 


  1. Շարունակվող և տևող հանցագործությունները
  2. Հանցագործությունների համակցությունը
  3. Սխալը և դրա քրեաիրավական նշանակությունը
  4. Քրեական պատասխանատվության հասկացությունը և հիմքը
  5. Ավարտված և չավարտված հանցագործություններ
  6. Հանցագործությունից կամովին հրաժարումը
  7. Հանցակցության հասկացությունը և հատկանիշները
  8. Հանցակիցների տեսակները և նրանց բնութագիրը, հանցակիցների պատասխանատվությունը
  9. Առնչակցությունը
  10. Հանցակցի սահմանազանցումը
  11. Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների ընդհանուր բնութագիրն ու տեսակները
  12. Սպանության հասկացությունը և տեսակները. Հասարակ սպանության քրեաիրավական բնութագիրը
  13. Երկու և ավելի անձանց սպանության սուբյեկտիվ կողմի արտահայտումը
  14. Առանձին դաժանությամբ սպանության որակման առանձնահատկությունները
  15. Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության քրեաիրավական բնութագիրը
  16. Խուլիգանական դրդումներով սպանության որակման առանձնահատկությունները
  17. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության քրեաիրավական բնութագիրը
  18. Մոր կողմից նորածին երեխայի սպանության որակման առանձնահատկությունները
  19. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության որակման առանձնահատկությունները
  20. Անզգուշությամբ մահ պատճառելու քրեաիրավական բնութագիրը
  21. Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու որակման առանձնահատկությունները
  22. Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (ծանր, միջին ծանրության, թեթև) քրեաիրավական բնութագիրը
  23. Մարդուն առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու և պատանդ վերցնելու որակման առանձնահատկությունները
  24. Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քրեաիրավական բնութագիրը
  25. Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քրեաիրավական բնութագիրը
  26. Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու քրեաիրավական բնութագիրը
  27. Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու քրեաիրավական բնութագիրը
  28. Ավազակության, գողության և կողոպուտի որակման առանձնահատկությունները
  29. Խարդախության քրեաիրավական բնութագիրը
  30. Յուրացնելու կամ վատնելու քրեաիրավական բնութագիրը
  31. Շորթումը որպես քրեորեն պատժելի արարք
  32. Ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ ձեռնարկատիրության որակման առանձնահատկությունները
  33. Վաշխառության որակման առանձնահատկությունները
  34. Բանդիտիզմի քրեաիրավական բնութագիրը
  35. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
  36. Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը
  37. Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելու (ներթափանցելու) քրեաիրավական բնութագիրը
  38. Խուլիգանության քրեաիրավական բնութագիրը
  39. Շահադիտական նպատակով այլանձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու քրեաիրավական բնութագիրը
  40. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու քրեաիրավական բնութագիրը
  41. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու որակման առանձնահատկությունները
  42. Կաշառք ստանալու և տալու, կաշառքի միջնորդության որակման առանձնահատկությունները
  43. Ինքնիրավչության քրեաիրավական բնութագիրը
  44. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու քրեաիրավական բնութագիրը
  45. Սուտ մատնության քրեաիրավական բնութագիրը
  46. Հանցագործությունը պարտակելը և հանցագործության մասին չհայտնելը
  47. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում
  48. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողելու և դասալքության որակման առանձնահատկությունները
  49. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը
  50. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու քրեաիրավական բնութագիրը

     

Հայաստանի Հանրապետության քրեադատավարկան իրավունք.


  1. Քրեական հետապնդման հասկացությունը, հիմքերը, տեսակները
  2. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
  3. Քննիչը որպես քրեական դատավարության սուբյեկտ և նրա լիազորությունները
  4. Ապացույցների հասկացությունը և տեսակները
  5. Որպես ապացույց չթույլատրվող նյութերը
  6. Ապացուցման ենթակա հանգամանքները
  7. Որոշակի ապացույցների առկայությամբ հաստատվող հանգամանքները
  8. Ապացուցումը քրեական դատավարությունում
  9. Ձերբակալման հասկացությունը, հիմքերը և ժամկետները
  10. Խափանման միջոցների հասկացությունը և տեսակները
  11. Խափանման միջոց կիրառելու հիմքերը և կարգը
  12. Կալանավորումը որպես խափանման միջոց
  13. Հիմնավոր կասկածը որպես կալանավորման կիրառման պայման
  14. Գրավի` որպես կալանավորման այլընտրանքային միջոցի կիրառման առանձնահատկությունները
  15. Ստորագրություն չհեռանալու մասին
  16. Անձնական և կազմակերպության երաշխավորությունը
  17. Հսկողությանը հանձնելը 
  18. Հրամանատարության հսկողությանը հանձնելը
  19. Խափանման միջոցների բողոքարկումը, փոփոխելը և վերացնելը
  20. Քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում
  21. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը
  22. Դատավարական հարկադրանքի այլ միջոցներ
  23. Դատավարական ժամկետները
  24. Քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը 
  25. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և դրա արդյունքում ընդունվող որոշումները
  26. Քրեական գործ հարուցելու կարգը
  27. Նախնական քննությանը նդհանուր պայմանները
  28. Նախաքննության կատարման վայրը և սկիզբը
  29. Քննչական բաժնի պետի լիազորությունները
  30. Նախաքննության կատարումը քննչական խմբի կողմից
  31. Նախնական քննության ժամկետները
  32. Նախնական քննության ավարտը
  33. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և կարգը
  34. Մեղադրանք առաջադրելու կարգը
  35. Մեղադրանքի փոփոխումը և լրացումը
  36. Հարցաքննության ընդհանուր պայմանները
  37. Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը
  38. Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը
  39. Առերեսման դատավարական կարգը
  40. Զննում, արտաշիրմում և քննում կատարելու դատավարական կարգը
  41. Ճանաչման ներկայացնելու առանձնահատկությունները
  42. Խուզարկություն և առգրավում կատարելու հիմքերն ու դատավարական կարգը
  43. Քննչական փորձարարությունը
  44. Փորձաքննությունների տեսակները` ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
  45. Քրեական գործով վարույթի կասեցումը և կասեցված վարույթի վերսկսումը
  46. Քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդումը դադարեցնելը
  47. Քրեական գործի նյութերին ծանոթանալու կարգը 
  48. Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները
  49. Դատախազի որոշումները մեղադրական եզրակացությամբ ստացված գործով
  50. Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում


Կրիմինալիստիկա. 


  1. Քննչական պլանավորում. Սկզբունքներ, նպատակ, տեսակներ
  2. Քննչական վարկածներ, դրան ցդասակարգումը և դրանց ստուգմանն ուղղված գործողություններ
  3. Հանցագործությունների քննության կազմակերպական և ղեկավարման առանձնահատկությունները
  4. Դեպքի վայրի զննության տեսակները, կատարման կարգը, մասնակիցները
  5. Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները բաց տեղանքում
  6. Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները դիակի առկայության դեպքում
  7. Դեպքի վայրում նմուշներ վերցնելու տակտիկան
  8. Լուսա- և տեսանկարահանման կիրառումը դեպքի վայրի զննության ընթացքում, լուսա- և տեսանկարահանման ձևերը
  9. Հանցագործության հետքերի տեսակները
  10. Մարդու ձեռքի և ոտքի հետքերը, մատնահետքերը և կենսաբանական այլ հետքեր
  11. Տրանսպորտային միջոցների հետքերը
  12. Հանցագործության գործիքների հետքերը
  13. Հարցաքննության պլանավորումն ու կազմակերպումը
  14. Անչափահասի հարցաքննության առաձնահատկությունները
  15. Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության առանձնահատկությունները, տակտիկական հնարքները
  16. Խուզարկության և առգրավման տակտիկական առանձնահատկությունները
  17. Քննչական փորձարարության տակտիկական առանձնահատկությունները
  18. Ճանաչման ներկայացնելու տակտիկական առանձնահատկությունները
  19. Առերեսման տակտիկական առանձնահատկությունները
  20. Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  21. Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  22. Դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  23. Դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  24. Դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակահարցերը
  25. Դատամատնադրոշմային փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  26. Դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  27. Դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  28. Դատապայթյունատեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  29. Դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
  30. Փաստաթղթերի տեխնիկական հետազոտության վերաբերյալ փորձաքննությունների նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթա կահարցերը
  31. Սպանության քննության առանձնահատկությունները
  32. Ինքնասպանության հասցնելու քննության առանձնահատկությունները
  33. Դիտավորությամ բառողջությանը վնաս պատճառելու քննության առանձնահատկությունները
  34. Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քննության առանձնահատկությունները
  35. Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քննության առանձնահատկությունները
  36. Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու քննության առանձնահատկությունները
  37. Ավազակության և կողոպուտի քննության մեթոդիկան
  38. Գողության քննության մեթոդիկան
  39. Խարդախության քննության մեթոդիկան
  40. Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների քննության մեթոդիկան
  41. Շորթման քննության մեթոդիկան
  42. Խուլիգանության քննության մեթոդիկան
  43. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով քննության մեթոդիկան
  44. Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու քննության մեթոդիկան
  45. Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու քննության մեթոդիկան
  46. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քննության մեթոդիկան
  47. Կաշառք ստանալու և տալու քննության մեթոդիկան
  48. Ինքնիրավչության քննության մեթոդիկան
  49. Սուտ մատնության քննության մեթոդիկան
  50. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկան

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի