Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՏԸՀ անդամը հարցաքննվել է որպես կասկածյալ. որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին

04.04.2017 15:04

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի նկատմամբ՝ որպես կասկածյալի,  որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախնական քննության տվյալներով՝ թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը՝ որպես ընտրող, նշված ընտրատեղամասում ապրիլի 2-ին սահմանված կարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ Սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 18:45-ին, փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, ինչը  հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մ.Մկրտչյանը հարցաքննվել է որպես կասկածյալ͵ և  ապրիլի 3-ին նրա նկատմամբ որպես  խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի