Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն Երևանում. տուժողի դին հայտնաբերվել է մահճակալի վրա՝ գլխի շրջանում բռնության հետքերով

16.06.2017 16:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի սպանության հանգամանքները:

2017 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապ օգնություն» ծառայության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ավանի  տներից մեկում հայտնաբերվել է 1965թ. ծնված տղամարդու դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և տան նախասրահում` մահճակալին պառկած, հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ գլխի շրջանում թվով 4 «սալջարդ վերք» մարմնական վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի, առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ: Սակայն հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի