Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հրամանը՝ ԱԺ արտահերթ ընտրության ընթացքում, դրան հաջորդող շրջանում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին

05.12.2018 18:40

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
Հրաման՝






ք.Երևան, 05.12.2018թ. N 199-Ա


2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրության ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ ՔԿ մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-475-Ն հրամանագիրը՝ 2018թ թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրության ընթացքում,  դրան հաջորդող շրջանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև միասնական պրակտիկա ձևավորելու նպատակով  և ղեկավարվելով գործունեությունը համակարգելու նպատակով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.




Հրամայում եմ՝




1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

Աշխատանքային խմբի ղեկավար՝

Արթուր Մելիքյան                                         Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                                  տարածքային քննչական վարչությունների
                                                                  գործունեության վերահսկողության
                                                                  գլխավոր վարչության պետ


Աշխատանքային խմբի անդամներ՝

Արթուր Սեփոյան                                        Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                                 տարածքային քննչական վարչությունների
                                                                 գործունեության վերահսկողության գլխավոր
                                                                 վարչության առաջին վարչության պետ

Գագիկ Գևորգյան                                        Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                                տարածքային քննչական վարչությունների
                                                                գործունեության վերահսկողության գլխավոր
                                                                վարչության երկրորդ վարչության պետ

Ռոբերտ Ադլիխանյան                                Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                               քրեական գործերի քննության աջակցության
                                                               վարչության պետ

Կամո Սահակյան                                      Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                               հատկապես կարևոր գործերի քննության
                                                               գլխավոր վարչության ընդհանուր բնույթի
                                                               հանցագործությունների քննության
                                                               վարչության պետ

Ահարոն Ներսիսյան                                  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                              Երևան քաղաքի քննչական
                                                              վարչության պետի տեղակալ

Ժիրայր Զեյնալյան                                   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                             զինվորական քննչական գլխավոր վարչության
                                                             վերահսկողության վարչության պետի տեղակալ

Արման Ալեքսանյան                                Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                            տարածքային քննչական վարչությունների
                                                            գործունեության վերահսկողության գլխավոր
                                                            վարչության երկրորդ վարչության
                                                            պետի տեղակալ
                                                            (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)

Նարեկ Շահինյան                                   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                            տարածքային քննչական վարչությունների
                                                            գործունեության վերահսկողության գլխավոր
                                                            վարչության առաջին վարչության
                                                            հատկապես կարևոր գործերով քննիչ

Կարապետ Կարապետյան                      Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                           դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության
                                                           կազմակերպման բաժնի պետ


2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝

1)     Սույն թվականի դեկտեմբերի 9-ին իրականացնել ուժեղացված ծառայություն, միաժամանակ, քննչական կոմիտեի ծառայողներին հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը  (այսուհետ՝ ընտրություն) մասնակցելու համար (2018 թվականի դեկտեմբերի 9-ին  ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ներգրավվում է ծառայողների 100%-ը, իսկ 20:00-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 10-ը՝ ժամը 08:00-ն՝ ծառայողների 30%-ը):

2)    Արագ արձագանքել ընտրության ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը:

3)    Սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին:

4)    Բարդ կամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամ Կ.Սահակյանի հետ:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1)    Գործնական աջակցություն ցուցաբերել Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և ստորաբաժանումների ընտրության ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ:

2)    2018 թվականի դեկտեմբերի 5-ից՝ յուրաքանչյուր օր Կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրությանը հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին:

4. Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝
Կազմակերպել ընտրության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման արդյունքների վերաբերյալ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

5. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Պողոսյանին:

6. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին, աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին:

 

Հ.Գրիգորյան

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի