Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների`2019 թվականի կատարած աշխատանքները (լուսանկարներ)

24.02.2020 14:54

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը կատարած աշխատանքային այցի ընթացքում ամփոփել է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների` 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքները:

Նշված կայազորային քննչական բաժինների պետերը հանդես են եկել զեկույցով՝ ներկայացնելով 2019 թվականի կայազորային քննչական բաժինների գործունեությունը՝ թվային ցուցանիշներով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ամփոփման ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին Ա.Կրկյաշարյանը կայազորային քննչական բաժինների աշխատանքները դրական գնահատեց և հորդորեց աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ, գրանցել նոր հաջողություններ. «Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ: Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ՝ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը»,- ընդգծեց Արտակ Կրկյաշարյանը:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի