Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` անչափահաս զարմուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար

18.07.2015 16:30


Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն՝ իր քրոջ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

2015թ. հուլիսի 10-ին Երևանի մի բնակչուհուց ստացվել էր գրավոր հաղորդում՝ եղբոր կողմից իր մանկահասակ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ։

Նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (12 տարեկանը չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը)։

Նախաքննության ընթացքում մանկահասակ աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նախնական տվյալներով՝ 2015թ. հուլիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հայերեն կարդալ-գրել չկարողանալու պատճառաբանությամբ մորեղբայրը երեխային կանչել է ննջասենյակ՝ օգնելու օգտվել համակարգչից: Տղամարդն աղջկան խնդրել է ինտերնետի միջոցով փնտրել մերկ աղջիկների նկարներ, ապա անառակաբարո գործողություններ կատարել զարմուհու նկատմամբ։

Հուլիսի 15-ին տղամարդը ձերբակալվել է և որպես կասկածյալ ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի