Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ ծառայողների վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումներն ստանալու կարգը հաստատելու մասին

26.10.2018 12:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 

 
 
 
 
Հրամանը՝

 

 

ք.Երևան, 26.10.2018թ., 166

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումները ստանալու գործընթացն օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քրեական գործերի նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումները բացառելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումները ստանալու  կարգը՝  համաձայն հավելվածի:

2.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի պետին:

                                                                                 

         

Հ. Գրիգորյան

 

   

     Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                                    «     » ____  2018թ.

 N166- Լ հրամանի

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՔՆՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ,  ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարմինների և ստորաբաժանումների ծառայողների վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումների (այսուհետ՝ վերծանում)  վերաբերյալ դատարանների որոշումները (այսուհետ՝ դատարանի որոշում) Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներին (այսուհետ՝ կապի օպերատոր) ծառայողական էլեկտրոնային փոստով ուղարկելու և վերծանումների վերաբերյալ տեղեկատվությունը կապի օպերատորներից ստանալու կարգը:

2. Վերծանումները ստանալու վերաբերյալ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները քննչական կոմիտեի մարմինները և ստորաբաժանումները կապի օպերատորներին ուղարկում են և վերծանումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանում են էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի (այսուհետ՝ առաջին բաժին) միջոցով:

3. Վերծանումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու նպատակով ուղեկցական գրությամբ առաջին բաժնի էլեկտրոնային փոստին է ուղարկվում դատարանի որոշումը՝ PDF ձևաչափով, մեկ էլեկտրոնային ֆայլով:

4. Առաջին բաժին ուղարկվող էլեկտրոնային նամակը բաղկացած է «Առարկա» (Subject) դաշտից և բովանդակային մասից: «Առարկա» դաշտում նշվում է գրության ելից համարը, իսկ բովանդակային մասում կցվում է գրությունը, որին տրվում է ելից համարը:

5. Դեպարտամենտի առաջին բաժնի միջոցով կապի օպերատորին ուղարկվող ուղեկցող գրությունը ստորագրում է Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման պետը կամ նրա տեղակալը:

6. Մինչև ելքագրման համար Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման գործավարությունն իրականացնող պետական ծառայողին հանձնելը, քրեական գործով մինչդատական վարույթ իրականացնող ծառայողը պարտավոր է ստուգել.

1)հասցեատեր կապի օպերատորների անվանումների համապատասխանությունը դատարանի որոշման մեջ նշված կապի օպերատորների անվանումների հետ,
2) ուղեկցող գրության մեջ նշված քրեական գործի համարի համապատասխանությունը դատարանի որոշման մեջ նշվածի հետ,
3) Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի ստորագրության առկայությունը,
4) ուղեկցող գրության վրա կատարողի ազգանվան և հեռախոսահամարի առկայությունը,
5) առդիր թերթերի քանակը,
6) որոշումը կայացրած դատավորի ստորագրության առկայությունը,
7) դատարանի որոշման յուրաքանչյուր էջի վրա կնիքի բնօրինակ դրոշմի առկայությունը:

7. Ելքագրվող փաստաթղթերը մշակելու, ուղարկելու և ստանալու գործառույթներն իրականացնում է Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման գործավարությունն իրականացնող պետական ծառայողը՝ Կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 115-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության» կարգի պահանջներին համապատասխան:

8. Ելքագրվող փաստաթղթերն ուղարկվում են ուղեկցող գրությունը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրելու օրը:

9. Հրատապ կատարում պահանջող գրություններն առաջին բաժին ուղարկվում են գրության մեջ «Հրատապ» գրառման առկայությամբ` նամակի «Առարկա» դաշտում նույնպես կատարելով նույն գրառումը:

10. Դատարանի յուրաքանչյուր որոշում ուղեկցող գրությամբ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:

11. Ելքագրված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների ֆայլերը ուղարկելուց հետո փաստաթղթերի երկրորդ օրինակները կցվում են քրեական գործի նյութերին, իսկ առաջին օրինակները պահվում են դրանց համար անվանակարգով բացված կարգագրում:

12. Էլեկտրոնային ֆայլով ստացված փաստաթղթերը առաջին բաժնի կողմից վերադարձման ենթակա են, եթե.

1) ուղեկցող գրությունում, որպես ելից համար, նշված է քրեական գործի համարը,
2) դատարանի որոշման մեջ կատարված են ուղղումներ կամ հավելագրումներ մինչդատական վարույթ իրականացնող ծառայողի կողմից,
3) հարցումները չեն վերաբերում դատարանի որոշմանը,
4) չեն համապատասխանում սույն կարգի 6-րդ, 8-րդ և 19-րդ կետերի պահանջներին,
5) ուղարկված են անձնական էլեկտրոնային փոստով կամ անվանումը փոխած  ծառայողական էլեկտրոնային փոստով:

13. Կոմիտեի մարմիններից կամ ստորաբաժանումներից էլեկտրոնային ֆայլով ստացված փաստաթղթերը առաջին բաժնի պետական ծառայողը ստուգում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջների  համապատասխանությունը պարզելու նպատակով:

14. Ճիշտ ձևակերպված էլեկտրոնային ֆայլով ստացված փաստաթղթերը հաստատվում են էլեկտրոնային ստորագրությամբ և առաջին բաժնում հաշվառվում են էլեկտրոնային եղանակով՝ ըստ օպերատորների, նամակի «Առարկա» դաշտում նշվում են մատյանում հաշվառման հերթական համարները և հատուկ կապուղու միջոցով ուղարկվում են դատարանի որոշմամբ հանձնարարված  կապի օպերատորներին:

15. Հատուկ կապուղու միջոցով կապի օպերատորներից ստացված էլեկտրոնային տեղեկատվությունը և կապի օպերատորի համապատասխան աշխատակցի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցող գրությունն առաջին բաժնի պետական ծառայողն ուղարկում է Կոմիտեի համապատասխան մարմին կամ ստորաբաժանում:

16. Կատարված վերծանումներն առաջին բաժնում արխիվացվում են համակարգչային եղանակով:

17. Առաջին բաժին էլեկտրոնային ծառայողական փոստով ստացված վերծանումները տրամադրելու վերաբերյալ կապի օպերատորի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցող գրությունը և (կամ) էլեկտրոնային գրությանը Microsoft Office Excel ծրագրով կցված տեղեկատվությունը համակարգիչ ներբեռնելուց հետո Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման գործավարությունն իրականացնող պետական ծառայողը տպագրման եղանակով անցկացնում է թղթային կրիչի վրա, իսկ ամրակցված տեղեկատվությունը ծավալուն լինելու դեպքում՝ էլեկտրոնային կրիչի վրա, քրեական գործի նյութերին կցելու համար, իսկ ներբեռնված ֆայլերն արխիվացնում է դրանց համար համակարգչում բացված պահոցում ՝ ըստ կապի օպերատորների:

18. Կոմիտեի մարմինները և ստորաբաժանումները կապի օպերատորներին ի լրումն գրություն ուղարկում են.

1) դատարանի որոշման պահանջները կապի օպերատորի կողմից թերի կատարելու դեպքում,
2) դատարանի որոշման պահանջները լիարժեք կատարելու նպատակով՝ կապի օպերատորի պահանջով, լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում:

19. Ի լրումն գրությունն ուղարկվում է ելից նոր համարով, իսկ գրության վերևի աջ անկյունում «9» տառաչափով կատարվում է գրառում. «Ի լրումն մեր ___ թ-ի թիվ ---- գրության»:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի