Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն՝ զուգորդված ավազակությամբ. Կատարվում է քննություն

06.08.2015 13:15


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։

2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։

Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։

Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։  Դեպքի վայրի  զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա  արված,  հագուստները՝ թափթփված։

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։

Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ։

Քննիչի մասնակցությամբ օգոստոսի 6-ին կատարվել է դիահերձում, որի ժամանակ դիակի վրա արձանագրվել  է 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում։

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն։

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի