Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ

16.11.2015 14:42


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության պահաբաժիններում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ։

Սոցիալական ցանցի՝ «Համահայկական բնապահպանական ճակատ» խմբում հրապարակվել են  «Ոչնչացվող անտառի հետքերով 6 Եղեգնուտի անտառտնտեսություն» և «Բնապահպաններն ահազանգում են Լոռու մարզում զանգվածային անտառահատումների մասին» վերնագրերով նյութեր, լուսանկարներ և տեսագրություններ ծառահատումների վերաբերյալ։

Ըստ հրապարակված նյութերի՝ «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 23-24-ն իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության անտառներում հայտնաբերել է ապօրինի հատված բազմաթիվ ծառերի կոճղեր:

Այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերով` 2015 թվականի սեպտեմբերհոկտեմբեր ամիսների ընթացքում անտառային ֆոնդի տարածքում` «Հայանտառ» ՊՈԱԿ «Ե-ղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության 6-րդ ու 7-րդ պահաբաժիններում, ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությու-նում 2015 թվականի նոյեմբերի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար։



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի