Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել են դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը

17.01.2020 14:30

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ  հետախուզական գործողությունների արյդունքում բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ին:    

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը 2018 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում, Երևան քաղաքի 30-ամյա բնակչին հյուրասիրելու եղանակով, ապօրինի իրացրել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 0.28 գրամ քաշով զանգված, որը համաձայն դատաքիմիական փորձագետի եզրակացության՝ հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Կատարված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նշված թմրամիջոցը Ս.Հ.-ին ապօրինի իրացրել է Լոռու մարզի՝ 28-ամյա բնակիչը:

Վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է 233 գրամ քաշով, մարիխուանայի յուրահատուկ հոտով, կանաչ գույնի զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Որոշում է կայացվել՝ 28-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի