Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ առանձին քրեական գործեր ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ (ինկորպորացված տարբերակ)

04.12.2019 13:33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հանձնարարականը՝

 



 

 

ք.Երևան, 02.12.2019թ., N 150-Լ

Ինկորպորացիա առ 04.12.2019. N 152-Լ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝



Հանձնարարում եմ


1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի տեղակալ Ա. Պողոսյանին՝
ապահովել 2018 թվականի ընթացքում և 2019 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ, 175-րդ հոդվածներով քննվող դեռևս չբացահայտված, ինչպես նաև նույն հոդվածներով հարուցված (վերաորակված) և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն, Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն ուղարկելու գործընթացը՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը: (փոփ. 04.12.2019. N 152-Լ)

2. Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝
ուսումնասիրել սույն հանձնարարականի 1-ի կետով նախատեսված Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով քննվող դեռևս չբացահայտված, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված (վերաորակված) և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը  և արդյունքների վերաբերյալ զեկուցել Կոմիտեի նախագահին մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը: (կետը խմբ. 04.12.2019. N 152-Լ)

2.1.Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին՝
ուսումնասիրել սույն հանձնարարականի 1-ի կետով նախատեսված Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով քննվող դեռևս չբացահայտված, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված (վերաորակված) և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը և արդյունքների վերաբերյալ զեկուցել Կոմիտեի նախագահին մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը: (կետը լրաց. 04.12.2019. N 152-Լ)

3. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանին, Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին, Կոմիտեի մարզային քննչական վարչությունների և Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների պետերին:

 

 

Հ. Գրիգորյան

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի