Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ

29.06.2015 19:48


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։

2015 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 21:30-ին, Երևան քաղաքի «Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից» հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:25-ին, շտապօգնության կողմից Երևան քաղաքի Քաջազնունի  փողոցի 4-րդ շենքին հարող տարածքից բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված, մոտ 35-40 տարեկան տղամարդ՝ ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1977 թ. Արման Մելիքյանն է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության որոշ հանգամանքներ, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի