Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի գործով հետախուզվող Աշոտ Գրիգորյանը կալանավորվել է

25.03.2015 20:01

Այսօր՝ մարտի 25-ին, ինքնակամ ներկայացել և կալանավորվել է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Աշոտ Գրիգորյանը։

Ա.Գրիգորյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մարտի 10-ին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նախաքննական մարմինը մարտի 10-ին որոշում էր կայացրել նրան ներգրավել որպես մեղադրյալ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։ Մարտի 11-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկացվել է, որ նշված միջադեպի հետևանքով բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Սմբատի Ղազարյանը մահացել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։

Երկու անձ՝ Գ.Գրիգորյանը և Փ.Առաքելյանը, գտնվում են հետախուզման մեջ, ևս 5 անձի առաջադրվել է մեղադրանք՝  մի խումբ անձանց հետ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի