Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված ՀՀ քննչական կոմիտեում ծառայության կազմակերպման վերաբերյալ

17.03.2020 17:51
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հանձնարարականը՝


ք. Երևան, 17.03.2020թ.,41-Լ


Հաշվիառնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման դրույթները, ինչպես նաև կարևորելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների կյանքի և առողջության համար անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝


 

Հանձնարարումեմ՝


 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  մարմինների, ստորաբաժանումների պետերին և Կոմիտեի գլխավոր քարտուղարին՝

1) ապահովել Կոմիտեի և Կոմիտեի դեպարտամենտի 60 և ավելի տարիքի և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող ծառայողների, ինչպես նաև հղի կանանց աշխատանքային պարտականությունների իրականացումը հեռավար եղանակով (տեխնիկական միջոցների օգտագործմամբ) մինչև 2020 թվականի մարտի 27-ը ներառյալ, բացառությամբ Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների և Կոմիտեի դեպարտամենտի պետերի, տեղակալների և այն ծառայողների, որոնց աշխատանքային պարտականությունների կատարումն իրականացնելը հեռավար եղանակով անհնար է.
2) սույն հանձնարարականի առաջին կետի առաջին ենթակետում նշված՝ աշխատանքի չհաճախած ծառայողներիվերաբերյալ տեղեկատվությունը տեղեկանքի տեսքովյուրաքանչյուր օր ներկայացնել Կոմիտեի նախագահին.
3) ապահովել Ձեր կողմից ղեկավարվող մարմինների, ստորաբաժանումների անցակետերում ամենօրյա ռեժիմով պարտադիր ջերմաչափման և ըստ անհրաժեշտության կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.
4) հորդորել աշխատակիցներին առաջիկա 2 ամսվա ընթացքում արձակուրդում գտնվելու պարագայում դրանք չանցկացնել արտերկրում։

2.Կոմիտեի նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողներին՝
1) հնարավորության դեպքում հետաձգել քննչական և այլ դատավարական գործողությունների կատարումը՝ բացառությամբ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների։

3.Սույնհանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների, ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին: 

Հ. Գրիգորյան

 

 

 

 

                                                        

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի