Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցում աջակցելու պատրվակով ՀՀ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակվել են խոշոր չափի գումարներ

10.06.2015 18:07


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ`Ռուսաստանի Դաշնության անձնագիր ձեռք բերելու հարցում աջակցելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն անձի գործողություններից տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմին են դիմել այլ անձինք ևս և ներկայացրել գրավոր հաղորդում` ՌԴ մեկնելու, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում օգնելու պատրվակով Աստղիկ Աբաջյանի կողմից  իրենցից գումարներ հափշտակելու վերաբերյալ։

Քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աստղիկ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված կնոջ գործողությունների հետևանքով, խնդրում ենք դիմել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի