Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է դուստրը. նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն

26.05.2016 17:01

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1940 թ. ծնված  Ատալիա Վարդանյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։  Կասկածանքով ձերբակալվել է տուժողի դուստրը, և նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, 47-ամյա կինը Արմավիրի մարզի իրենց տան ննջասենյակում, սպանելու դիտավորությամբ, կացնով հարվածել է մոր` Ա.Վարդանյանի գլխին։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ա.Վարդանյանը դիմադրություն է ցույց տվել և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության փորձ կատարելու կասկածանքով 47-ամյա կինը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ կասկածյալը հաշվառված է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ։ Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:

Հանցագործության գործիք հանդիսացող գործիք կացինն առգրավվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի