Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակային հարձակում Տավուշում. հարուցվել է քրեական գործ

10.04.2015 15:14


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

2015 թվականի ապրիլի 4-ին հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքներով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Կ.Մոսինյանը:

Տուժած քաղաքացին ապրիլի 5-ին հաղորդում է տվել, որ 2015 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 22:30 սահմաններում, իր ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետից Երևան մեկնելիս անծանոթ մեկը՝ Արթուր անունով, խնդրել է իրեն տեղափոխել Դիլիջան: Իջևան քաղաքի ճանապարհին Կ.Մոսինյանը կանգնեցրել է ավտոմեքենան՝ այն նորոգելու համար: Ուղևոր Արթուրը և իրենց մոտեցած անծանոթ անձը բռնության գործադրմամբ ավտոմեքենայի միջից հափշտակել են երկու հեռուստացույց և վրացական լարի:

Կ.Մոսինյանը հայտնել է նաև, որ գլխին ստացված վնասվածքներն առաջացել են զենքին նմանվող առարկայի հարվածից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Կ.Մոսինյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի