Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ստեփանավանում կատարված ավազակային հարձակման գործով կալանավորվել է 39-ամյա տղամարդը

13.04.2020 16:22

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների,  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ստեփանավանի բնակչուհու նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքի 39-ամյա բնակիչը, նախապես տեղեկացված լինելով, որ նույն քաղաքի բնակչուհին տարբեր վաճառասրահներում գործող բանկոմատներից գումարներ է կանխիկացնում  և տեղափոխում իր տուն, 2020 թվականի մարտի 14-ին՝ երեկոյան, օգտվելով տան անդամների ժամանակավոր բացակայությունից, ապօրինի մուտք է գործել նշված բնակչուհու բնակարան, որտեղ ժամը 20:30-ի սահմաններում  հարձակվել է տուն վերադարձած կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին և միջին ծանրության վնաս պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.280.700 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի