Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակային հարձակմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար

08.12.2016 10:20

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
 

Նախնական տվյալներով` 2016 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 18:00 - 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում է կատարվել Հրազդան քաղաքի բնակիչ Ս.Մուրադյանի նկատմամբ` վերջինիս պատկանող ավտոտնակի մոտ: Առերեւույթ հանցագործություն կատարած անձինք բռնություն են գործադրել տղամարդու նկատմամբ, այն է` էբոնիտե մահակով հարվածել են նրա գլխին, ձեռքերով ու ոտքերով` մարմնի տարբեր հատվածներին եւ, հափշտակելով Ս. Մուրադյանի մոտ գտնվող առանձնապես խոշոր չափերի գումարը, դիմել փախուստի:
 

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, Ս. Մուրադյանը ճանաչվել է տուժող:
 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի