Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակային հարձակում՝ Վերին Պտղնի գյուղում. հարուցվել է քրեական գործ

06.08.2019 15:31

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերին Պտղնի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

2019թ. օգոստոսի 06-ին՝ ժամը 10:00-ին, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, անհայտ անձը՝ դիմակավորված, տան պատշգամբի դռնից մուտք է գործել տուն, հարվածներ հասցնելով իրեն՝ պատճառել է մարմնական վնասվածքներ և դանակի սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Վերին Պտղնի գյուղի բնակչուհին ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի