Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

27.09.2018 11:33

Երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ:

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է  նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի