Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպանին

24.07.2015 16:18


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ն.Գ. Մոհհամադ Ռեիսիին: 
 
Ողջունելով դեսպանին` ՀՀ ՔԿ նախագահը ներկայացրել է քննչական կոմիտեի կազմավորման ընթացքը, անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները և հետագա ծրագրերը:

Դեսպանը բարձր է գնահատել արդեն իսկ ունեցած համագործակցությունը և ջերմ բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ դրանք շարունակական բնույթ կունենան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոնկրետ քրեական գործերով հայցվող և ցուցաբերվող իրավական օգնության մասին հարցումների կատարման ընթացքը, ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ և նախանշել հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի