Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վարույթ է ընդունվել «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

26.07.2018 12:45

2018թ. հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ըստ որի՝ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքները կամ արխիվային փաստաթղթերի պատճենները, սահմանել են գնացուցակ և դրանք տրամադրել վճարովի հիմունքներով՝ հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը հուլիսի 23-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և վարույթ ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի