Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանների քննչական բաժնի տարածքային բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթի մասին

10.07.2018 09:00
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

Դեպարտամենտի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանների քննչական բաժնի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ (ՔԿԴ-3.3-30). 

Բաժնի գլխավոր մասնագետն իրականացնում է Քննչական բաժին ուղղված /մտից/ և Քննչական բաժնից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, իրականացնում է Քննչական բաժնում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ՔԿԴ արխիվ հանձնման աշխատանքներ,իրականացնում է Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններին ուղարկվող քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ելքագրման աշխատանքներ, իրականացնում է Քննչական բաժնում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի, միջնորդությունների, դիմում-բողոքների և գրությունների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքներ, իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Դեպարտամենտի ղեկավարի և Քննչական բաժնի պետի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և ծանուցման աշխատանքներ, իրականացնում է Բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, իրավական ակտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմանն աշխատանքներ, իրականացնում է Բաժնի արխիվի վարման աշխատանքները, մասնակցում է Բաժնի կողմից փաստաթղթային սպասարկման ապահովմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության միասնական կարգի կիրառմանը և դրա պահանջների կատարմանը, իրականացնում է Քննչական բաժնում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված, դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և ՔԿԴ արխիվ ուղարկման աշխատանքներ, վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 24.07.2018թ.

Մրցույթները կկայանան 10.08.2018թ., ժամը 14.30, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).
 
 
Դիմող ՀՀ քաղաքացիները  Դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում,
* պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին, 
*  ինքնակենսագրություն,
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական,
* 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
* սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում), 
* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:  

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԻ ՀԱՐՑԵՐ

 ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ





Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի