Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Այլ քաղաքացու բանկային քարտերով փորձել են գումար կանխիկացնել (Տեսանյութ)

30.08.2018 16:33

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտերով գումար կանխիկացնելու փորձի հանգամանքները:

2018թ. հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ հուլիսի 4-ն երեկոյան կորցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, 3000 ՀՀ դրամ և բանկային 3 քարտ, որոնցով լույս հուլիսի 5-ի գիշերը Արշակունյաց պողոտայում գործող բանկոմատից գումարի կանխիկացման փորձ է կատարվել, սակայն գործարքը տեղի չի ունեցել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտերը հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի