Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կանխիկացման գործարք՝ գողացված քարտով (լուսանկարներ)

10.05.2016 15:37


Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:

2016 թվականի մարտի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:05-ից 15:15-ը, Երևանի Տիգրան Մեծ պողոտայով երթևեկող  ավտոբուսում իր պայուսակից հափշտակել  են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ, բոնուսային և լիցքավորման քարտեր, կանխիկ գումար: Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, գողացված քարտով Երևանի Մ.Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից կատարվել է կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի վնաս։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է նշված բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է գողացված քարտով գումար կանխիկացրած տղամարդը: Ըստ տուժողի՝ տեսագրությունում երևացող անձը դեպքի օրը գտնվել է նշված ավտոբուսում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի