Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել են գողությունների մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

27.01.2017 16:51

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են գողությունների մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։

2016 թվականի նոյեմբերի 21-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ գողություն է կատարվել Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկում.  առերևույթ հանցագործություն կատարած անձինք բացել են առևտրի կենտրոնի դուռը և դրամարկղերից հափշտակել գումար՝ այդ կերպ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեկաան օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ պարզվել է կատարված հանցագործության մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց թվում ՝ 1 կին և 1 անչափահաս:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին-առանձին կատարված  հանցագործության մի շարք դրվագներ ևս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Սողոմոնյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (3 դրվագ) հատկանիշներով,

Ն.Արշակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով,

Թ.Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (5 դրվագ) հատկանիշներով,

Ժ.Այդինյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (3 դրվագ) հատկանիշներով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի