Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար

13.02.2015 13:56
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Կ.Հայրապետյանին՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Քննությամբ պարզվել է, որ 2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 22:35-ին, Կապան քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել ավտովթար, որից հետո «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ.Մարտիրոսյանը և «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Հովհաննիսյանը վիճաբանել են:

Վթարի ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ոստիկանության երեք աշխատակից։ Օպերլիազոր Վ.Սաֆարյանը փորձել է սաստել կողմերին՝ պահանջելով դադարեցնել վիճաբանությունը և փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելը, սակայն Հ.Հովհաննիսյանն անտեսել է ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները և շարունակել վիճաբանությունը։

Վ.Սաֆարյանը փորձել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին, որի ժամանակ դեպքի վայրում գտնվող Հ.Հովհաննիսյանի ընկերը՝ Կ.Հայրապետյանը, հարձակվել է օպերլիազորի վրա և բռնություն գործադրել՝ բռունցքով հարվածելով Վ.Սաֆարյանի դեմքին, որի հետևանքով վերջինս ստացել է սալջարդ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հայրապետյանին 2015թ. փետրվարի 7-ին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի