Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

02.05.2019 16:36

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1985թ. ծնված տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019 թվականի մայիսի 1-ին` ժամը 21.15-ի սահմաններում, «Արմավիր» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1985թ. ծնված Արմավիրի բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, հարևանի հետ  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:

01.05.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է նախաքննական մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

1992թ. ծնված Արմավիրի բնակիչը ձերբակալվել է՝ 34-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի