Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ցավակցական ուղերձ է հղել Գևորգյանների հարգարժան ընտանիքին

07.09.2017 16:33

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Խորապես վշտացած ենք  ճանաչված իրավաբան և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան Արտավազդ Գևորգյանի մահվան լուրից:

Արտավազդ Գևորգյանը եղել է Հայաստանի առաջին գլխավոր դատախազը, մինչ այդ զբաղեցրել է  ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահի, ՀԽՍՀ արդարադատության նախարարի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնները: Իր ազնվությամբ, անաչառությամբ, իրավական բարձր գիտելիքներով և աշխատանքին անմնացորդ նվիրվածությամբ նա  վաստակել է բոլորի հարգանքը, ովքեր պատիվ են ունեցել աշխատելու նրա հետ:

Թույլ տվեք անձամբ իմ և քննչական  կոմիտեի աշխատակիցների կողմից արտահայտել մեր խորին ցավակցությունը Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ»:




  


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի