Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 371.400.000 ՀՀ դրամ ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում

24.10.2018 13:54

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։

«Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում  որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտի հաշվին  2018 թվականի հոկտեմբերի 16-ին և 23-ին մաս-մաս  փոխանցվել  է  50.000.000  ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում նախաքննության ընթացքում վերականգնվել է 100 մլն ՀՀ դրամ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ընկերության տնօրենին և տեխնիկական սպասարկման կայանի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ավտոտեխսպասարկման ոլորտում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում օրերս վերականգնվել է 10.000. 000 ՀՀ դրամ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում ներկայումս քննվում է 28 քրեական գործ:

Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 371.400.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի