Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ

29.08.2019 12:09

 

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում  հարուցված  4 քրեական գործերով պարզվել են  Գեղարքունիքի  մարզպետարանի և  համայնքապետարանների աշխատակիցների կողմից  կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008–2018թթ. կատարված առերևույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 ՀՀ դրամ, որից քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը), Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը), Արծվանիստ համայնքի ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), Սարուխանի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) և Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)  և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի