Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն Չարենցավանում. կասկածյալը ձերբակալվել է

07.05.2016 15:56

2016 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 09.30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկում ընկած տղամարդ կա։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում՝ բնակելի շենքի երրորդ հարկի աստիճանահարթակում, մեջքի վրա ընկած, հայտնաբերվել է 1958թ.ծնված Սամվել Հարությունյանի դիակը՝ բռնության հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշում է կայացվել՝ Սամվել Հարությունյանին տուժող ճանաչելու մասին, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու սպանության հանգամանքները, շարժառիթը։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Սամվել Հարությունյանն այցելել է նշված շենքում բնակվող իր ծանոթին, որտեղ վերջինիս և նրան հյուր եկած Ա.Խաչատրյանի հետ օգտագործել են ոգելից խմիչք: Կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Ա.Խաչատրյանը ձեռքերով և ոտքերով հարվածել է Սամվել Հարությունյանին: Ժամը 23.00-ի սահմաններում Սամվել Հարությունյանին դուրս է հանել բնակարանից և թողել չորրորդ հարկի աստիճանահարթակում։ 2016 թվականիմայիսի 7-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, տանտերը և հյուրընկալված Ա.Խաչատրյանը հեռացել են, որի ընթացքում երրորդ հարկի աստիճանահարթակում նկատել են Սամվել Հարությունյանին՝ գետնին անշարժ պառկած, ու հեռացել:

Ա.Խաչատրյանը ձերբակալվել է, հայտնաբերվել և հարցաքննվել է նաև տանտերը։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի