Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ

09.08.2016 17:16
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական  կենտրոնում ծննդկան Տ.Գասպարյանի մահվան հանգամանքները:

2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:50-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Տ.Գասպարյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Տ.Գասպարյանը կեսարյան հատման եղանակով 2016 թվականի հուլիսի 26-ին ծննդաբերել է «ՍլավՄեդ» ԲԿ-ում , որտեղ հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: «ՍլավՄեդ» ԲԿ-ից և «Արմենիա» ՀԲԿ-ից առգրավվել են Տ.Գասպարյանի հիվանդության պատմագրերը, և ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի